ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը վերադառնում է 21 տարի անց

16.04.2024 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը:

Մինչեւ 2003 թվականը ընկերության կարգախոսն էր. «Ձեր անդորրի կղզյակն այս խենթ աշխարհում»։ 2024 թվականին, հաշվի առնելով մեզ շրջապատող իրողությունները եւ աշխարհի խենթացման ծավալները, ԷՖԵՍ-ում որոշել են ուշադրությունը կենտրոնացնել հաճախորդների անհատականության վրա: Ընկերության նոր կարգախոսն է. «Կարեւորը ԴՈՒ ես»։

Ընկերության աշխատակիցների միջին տարիքը 27 տարեկան է, իսկ ապահովագրական մասնագիտական համախառն ստաժը գերազանցում է 650 տարին:

Ղեկավար անձնակազմի միջին փորձը ոլորտում 17 տարի է, իսկ անձնակազմի մոտ 80 տոկոսը աշխատում է նույն թիմում միջինում 5 տարուց ավել:

Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի ֆինանսական համակարգի հայտնի մասնագետներ Լեւոն Ալթունյանը եւ Արեւշատ Մելիքսեթյանը։ ԷՖԵՍ-ի խորհրդի նախագահն է Eni Energy էներգետիկ կորպորացիայի տնoրենների խորհրդի անդամ, իտալական Generali ապահովագրական ընկերության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Ջորջիո Կալեգարին:

ԷՖԵՍ-ի ղեկավարներից երեքն ավարտել են Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի եւ այլ համալսարաններ, հինգը անցել են Անգլիայի Ապահովագրողների Չարտերացված Ինստիտուտի (CII) սերտիֆիկացում, հինգը դասավանդում են Երեւանի եւ Մոսկվայի հեղինակավոր համալսարաններում, վեցը տնտեսագիտության թեկնածու են։

ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված 14 ապահովագրության տեսակներից ԷՖԵՍ-ն կազմակերպությունների համար առանձնացնում է.

•    Անձնակազմների մոտիվացիայի կարեւոր մաս կազմող առողջության, կրիտիկական հիվանդությունների եւ այլ անձնական ապահովագրության տեսակները,
•    Գույքի բոլոր ռիսկերից ապահովագրությունը,
•    Կիբեր ապահովագրությունը,
•    Քաղաքացիական, մասնագիտական եւ պատասխանատվության ապահովագրության այլ տեսակները,
•    Ավիացիոն, բեռների եւ ապահովագրության մի շարք այլ տեսակներ։

Անհատներին հասանելի են հաճախորդների բարձր գնահատականի արժանացած․

•    Autocare All Risks մեքենաների ապահովագրության բացառիկ պրոդուկտը,
•    Healthcare առողջության ապահովագրության պրոդուկտը,
•    Ճամփորդության, բնակարանների, տնային կենդանիների, ֆինանսական պաշտպանության պրոդուկտները։

ԷՖԵՍ-ի առավելություններից են միջազգային մասնագիտական ֆորմալ եւ ոչ ֆորմալ կապերը, եվրոպական, անգլիական, ամերիկյան եւ այլ միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ գործընկերային համագործակցությունը։

2024թ. մայիսի 29-ին կայանալու է ԷՖԵՍ-ի մամուլի ասուլիսը, որի թեմաներն ու խոսնակներն են.

•    Ապահովագրության զարգացման համաշխարհային միտումները:

Խոսնակներ՝ Ջորջիո Կալեգարի եւ Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ Դեվի Խեչինաշվիլի:

•    Հայաստանյան ապահովագրական շուկայի հեռանկարների մոդելները:

Խոսնակներ՝ ԷՖԵՍ հիմնադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյան եւ ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյան:

•    ԷՖԵՍ-ի կողմից Հայաստանում առաջարկվող նորարարություններ, պրոդուկտներ եւ ծառայություններ։

Խոսնակներ՝ գործառնական տնօրեն Լեւոն Քոչարյան եւ զարգացման տնօրեն Իրինա Արությունովա։

•    Թվային ապահովագրությունը:

Խոսնակ՝ Ֆինանսական տնօրեն Վարդան Գեւորգյան։
Դիտում՝ 6705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW