2024թ․ մարտի 22-ին «ԲիԴիՕ Արմենիա» ընկերությունը Երեւանում կանցկացնի «Բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական սկզբունքներ․ բիզնեսի համար հնարավորությունների բացահայտում» խորագրով մեկօրյա տարածաշրջանային կոնֆերանս։«Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են բովանդակալից ելույթներ, դինամիկ պանելային քննարկումներ տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեղի է ունենալու նաեւ բացառիկ հարցազրույց ոլորտային ղեկավարների հետ»,- ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Կոնֆերանսին մասնակցելու են մասնավոր եւ պետական հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։Որպես խոսնակ հանդես են գալու ոլորտում հայտնի միջազգային փորձագետներ։ Հատուկ հյուրերի թվում են «ԲիԴիՕ Իտալիա»-ի կայուն նորարարությունների գործընկեր Վալերիա Ֆազիոն, Eric Salmon & Partners ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը։«Որպես միջազգային խորհրդատվական ցանցի անդամ՝ «Բի-Դի-Օ Արմենիա»-ն հետեւողական է ոլորտի միտումներին։ Ընկերությունն առաքելություն ունի ներկայացնելու ոլորտի լավագույն փորձը, ստանդարտները՝ օժանդակելու զարգացմանն ուղղված նոր հնարավորությունների բացահայտմանը երկրում եւ տարածաշրջանում»,- նշել են ընկերությունում։«Բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական սկզբունքներ․ բիզնեսի համար հնարավորությունների բացահայտում» խորագրով մեկօրյա տարածաշրջանային կոնֆերանսը տեղի կունենա 2024թ. մարտի 22-ին «Կոնգրես» հյուրանոցում, սկիզբը՝ ժամը 14։00-ին: Ավարտին նախատեսվում է կայուն գինեգործության թեմայով համառոտ ակնարկ։Կոնֆերանսին մասնակցել հնարավոր է հետեւյալ հղումով գրանցման միջոցով։ Օրակարգն՝ այստեղ։ Tweet Դիտում՝ 2521