IDBank-ը եւ Իդրամը, ամփոփելով «Մի դրամի ուժը» փետրվար ամսվա ծրագիրը, կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերել են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագրի ընթացքում կուտակված մի դրամներն այս անգամ կուղղվեն «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը։ Այսպես, IDBank-ը եւ Իդրամը փորձում են խթանել նոր անտառների տնկումը եւ իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում։IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ անտառների տնկումն ու վերականգնումը շատ մեծ դեր ունեն մեր կյանքի որակի պահպանման եւ բարելավման հարցում․«Մարտին տոնում են անտառների միջազգային օրը, եւ հենց այդ նպատակով էլ այս ամիս որոշեցինք կուտակված մի դրամները ուղղել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը։ Յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել մեր բնությունը, մենք էլ մեր փոքրիկ ներդրումով փորձում ենք ընդլայնել անտառները՝ խրախուսելով մարդկանց վճարումները կատարել QR-ով»:«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը նշել է, որ երկու տարի առաջ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ ընդամենը մեկ ամսում տնկվել է 8000 ծառ։«Հուսանք՝ այս տարի Իդրամի եւ բանկի հաճախորդների ոգեւորության շնորհիվ անելու ենք ավելին։ Բոլորի եւ յուրաքանչյուրի մասնակցությամբ մենք կարող ենք ընդլայնել անտառները Հայաստանում՝ հայության ապագա սերունդների համար»,- ասել է նա:Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, իսկ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի եւ նախաձեռնությունների։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6849