Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երեւան-Բուդապեշտ երթուղով

28.02.2024 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #Բուդապեշտ #Երեւան
Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից կգործարկի Բուդապեշտ-Երեւան-Բուդապեշտ երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Դիտում՝ 9816

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW