Քննարկվել են ԵԱՏՄ–ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

12.02.2024 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Բակիտժան Սագինտաեւ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու ծրագրերը:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը եւ տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Դիտում՝ 1190

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW