Երեւանի կոնյակի գործարանը դարձել է առաջին լիազորված տնտեսական օպերատորը

01.02.2024 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեւանի կոնյակի գործարան» #ԼՏՕ #ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երեւանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։

ՊԵԿ-ից հայտնել են, որ «Երեւանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի եւ կոմիտեի միջեւ ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման եւ դրանց լուծման ուղղությամբ։

ՊԵԿ նախագահը նշել է, որ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակն ունեցող ընկերությունները մաքսային պարզեցված ընթացակարգերից օգտվելու արդյունքում ներմուծում-արտահանումները կիրականացնեն պարզեցված եղանակով՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ։ Նա հույս է հայտնել, որ մյուս հարկ վճարողները եւս կանցնեն այս ճանապարհով՝ գիտակցելով ու կարեւորելով օրինապահ հարկ վճարող լինելը։

Լիազորված օպերատորի կարգավիճակ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչների եւ պահանջների:
Դիտում՝ 3542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW