Վրաստանի Ազգային բանկը իջեցրել է տոկոսադրույքը

31.01.2024 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 9%։

ՎԱԲ-ն այս որոշումը բացատրել է ցածր գնաճով։

Կարգավորողի կանխատեսման համաձայն՝ 2024 թվականի սկզբին գնաճը կմնա թիրախային 3% ցուցանիշից ցածր, իսկ միջնաժամկետ հեռանկարում «կկայունանա դրան մոտ»։

ՎԱԲ-ի դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 13-ին։
Դիտում՝ 4570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW