Համաշխարհային բանկը Հայաստանին $2.9 միլիոն դրամաշնորհ կտրամադրի

08.12.2023 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #արցախցի
Համաշխարհային բանկի (ՀԲ) «Պետության եւ խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամի» կողմից Հայաստանը նոր դրամաշնորհ կստանա:

ՀԲ-ից հայտնել են, որ $2.9 միլիոն դրամաշնորհային գումարը կուղղվի Հայաստանի 200-ից ավելի դպրոցում տեղահանված երեխաների եւ դեռահասների սոցիալական ինտեգրմանը եւ դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը եւ մենթորինգին՝ տեղահանված երեխաներին եւ դեռահասներին, նրանց ընտանիքներին եւ ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության եւ հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։

«Այն տեխնիկական աջակցությունը կցուցաբերի կրթական համակարգում տեղահանված երեխաների եւ դեռահասների ինտեգրման համապարփակ մոտեցում, ինչպես նաեւ հոգեկան առողջության եւ հոգեբանասոցիալական աջակցության մասնագիտացված ծրագրի նախագծում՝ դպրոցներում փոփոխության վրա հիմնված ուսուցման, տեղական համայնքների հետ գործակցության եւ մոնիթորինգի ու գնահատման ամուր համակարգերի համակցման միջոցով»,- ասված է ՀԲ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5457
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW