Ազատյանն ու Գալստյանը քննարկել են բանկային համակարգի խնդիրները

18.11.2023 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գալստյան #Ազատյան #ՀԲՄ #
Հայաստանի բանկերի միության նախագահ (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:

ՀԲՄ հաղորդագրության մեջ ասված է.

«Հանդիպման շրջանակում քննարկվել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը եւ տարբեր ձեւաչափերով ընթացող գործընթացների շրջանակներում բանկային գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձեւավորված երկկողմ արդյունավետ եւ կառուցողական գործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի եւ Բանկերի միության միջեւ, կարեւորել հետագա քայլերի ձեռնարկումն՝ ուղղված համակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նոր խթան կստանան՝ ի շահ բանկային համակարգի զարգացման»:
Դիտում՝ 3969
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW