“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” հայտարարել է պարտատոմսերի բաց բաժանորդագրության մասին
19.12.2008 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” հայտարարել է հրապարակային առաջարկի միջոցով անվանական արժեկտրոնային չփոխարկվող ոչ փաստաթղթային պարտատմսերի բաց բաժանորդագրության մասին:
Բաժանորդագրությունը սկսվել է դեկտեմբերի 16-ին եւ շարունակվելու է մինչեւ 2009 թվականի հունվարի 10-ը ներառյալ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ԲԲԸ մարկեթինգի բաժնում, բանկը նախատեսում է բաց բաժանորդագրության արդյունքներով 2009 թվականի հունվարի 11-ից 13-ը ներառյալ անցկացնել պարտատոմսերի չերաշխավորված տեղաբաշխում հետեւյալ պայմաններով.
մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 100 հազ. դրամ, ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, քանակը` 10 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 365 օր (մարումը` 2010թ. հունվարի 13-ին), արժեկտրոնային տոկոսադրույքը` տարեկան 9 %, եկամտաբերությունը` 9000 դրամ յուրաքանչյուր պարտատոմսի համար:
Բաժանորդագրության կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավբանական անձինք:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: