«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան/Բանկ) Գլխավոր գրասենյակը նոյեմբերի 6-ից կտեղափոխվի նոր, հարմարավետ եւ ժամանակակից տարածք։ Բանկից հայտնել են, որ HSBC Հայաստանն իր հաճախորդներին կհյուրընկալի Երեւան, Պարոնյան 42 հասցեում, որտեղ նրանց համար ստեղծված է հարմարավետ միջավայր: Նշվում է, որ բանկը կպահպանի Տերյան 66 հասցեում գործող գրասենյակը, որը կշարունակի իր գործունեությունը որպես «Տերյան» մասնաճյուղ։ HSBC Հայաստանի STATUS հաճախորդների սպասարկումը նախկին Բաղրամյան 4/1 հասցեի փոխարեն կիրականացվի նորաբաց Գլխավոր գրասենյակում, որտեղ ստեղված են բոլոր պայմանները նրանց առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար։«Մենք մեծ ոգեւորությամբ ենք բացում մեր նոր Գլխավոր գրասենյակի դռները։ Այնտեղ բոլորի համար ստեղծված է հարմարավետ եւ ժամանակակից միջավայր՝ հաճախորդների սպասումներին եւ բարձր չափանիշներին համապատասխան:Նոր գրասենյակի բացման համար հիմք է հանդիսացել նաեւ աշխատանքային պայմանների ապահովման վերաբերյալ HSBC խմբի վերջին մոտեցումների կիրառման մեր հանձնառությունը։ Դրանք ենթադրում են ստեղծել պայմաններ աշխատակիցների բարեկեցության համար՝ նախապատվություն տալով նրանց ճկուն աշխատաոճի ապահովմանն ու անձնական կյանքի եւ աշխատանքի միջեւ հավասարակշռության պահպանմանը։ Ժամանակակից ինտերիերային լուծումները հնարավորություն են ընձեռում մեր աշխատակիցներին առաջարկել իրենց նախընտրելի աշխատաոճին համապատասխան հարմարություններ»,- ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ Tweet Դիտում՝ 16618