Հունվար-հոկտեմբերին ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ տուրք

02.11.2023 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #եկամուտ #տուրք
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետական տուրք:

ՊԵԿ-ից հայտնել են, որ այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով:

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92.6 մլրդ դրամով կամ 43.6%-ով:
Դիտում՝ 1713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW