Եվրոպական Միությունում գազի ընդհանուր պաշարները հասել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում առավելագույն մակարդակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe-ի տվյալները։Ներկայում Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են 97,89%-ով ՝ պարունակելով 107,75 մլրդ խմ գազ։ Նախկինում Եվրահանձնաժողովը ակնկալում էր նման ցուցանիշների հասնել միայն նոյեմբերին։Նախկինում ԵՄ ստորգետնյա գազապահեստարանների բացարձակ առավելագույն ծավալը գրանցվել էր 2019 թվականի հոկտեմբերի 28-ին՝ 97,84%։ Tweet Դիտում՝ 4875