Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղեւորափոխադրումների եւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը:Այս մասին նա ասել է Հայաստանում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը նրանք քննարկել են ԵՄ աջակցությամբ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ «Կողմերը կարեւորել են ԵՄ կողմից մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը: ԵՄ դեսպանը բարձր է գնահատել Եվրոպական Միության եւ կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները եւ համատեղ ջանքերը` միտված Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1256