Ozon-ը ներկայացուցչություն է բացել Հայաստանում

25.07.2023 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
 Ozon-ը Երեւանում գրասենյակ եւ տեսակավորման կենտրոն է բացել։

Ինչպես գրում է ռուսաստանյան Forbes-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, Ozon-ը նախատեսում է Հայաստանում կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածք եւ դյուրացնել տեղական վաճառողների մուտքը ռուսական շուկա։ Հարթակում արդեն գրանցված են 300 տեղական վաճառողներ։

«Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում լոգիստիկ օբյեկտների գործարկումը թույլ է տալիս բազմապատկել կայքում վաճառողների թիվը եւ ավելացնել նրանց վաճառքի ծավալները: Վստահ ենք, որ Հայաստանը բացառություն այս կանոնից չի լինի»,- ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործառնությունների եւ զարգացման գծով տնօրեն Ալեքսեյ Սապոնը:

Ապագայում ընկերությունը նախատեսում է Հայաստանում գործարկել պատվերների ընդունման եւ տրամադրման կետերի սեփական ցանց։
Դիտում՝ 11083

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW