ԱՆԻՖ-ը հիմնադրման պահից մոտ 3,5 տարի անց գրանցել է զուտ ֆինանսական շահույթ
20.07.2023 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /


ԱՆԻՖ-ից հայտնել են, որ ամփոփվել են ԱՆԻՖ-ընկերությունների խմբի 2022 թվականի ֆինանսական արդյունքները, որոն հասանելի են ԱՆԻՖ-ի կայքում։
«Ի թիվս այլ արդյունքների, գնահատման համաձայն, 2022 թվականի հուլիսին գործարկումից ի վեր ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ ձեռնարկության՝ ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնա ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը էական աճ է գրանցել` հասնելով մոտ $27 միլիոնի՝ զգալի տնտեսական արդյունք գրանցելով ԱՆԻՖ-ի միակ բաժնետեր Հայաստանի համար»,- ասված է հաղորդագրությունում:
ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ իր գոյության ընդամենը 3,5 տարում, որի ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ փորձություններով, ԱՆԻՖ-ը գրանցել է զուտ շահույթ։
«Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ մեր համատեղ ծրագրի՝ «Այգ-1» 200 Մվտ հզորության արեւային կայանի շինարարությունը նախատեսում ենք սկսել այս տարեվերջին, ինչը կլինի ԱՆԻՖ-ի այս տարվա եւս մեկ ձեռքբերումը։ Մենք ակնկալում ենք տեղական եւ արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շարունակություն՝ նպաստելով Հայաստանի տնտեսության ամրապնդմանը եւ դիվերսիֆիկացիային»,- նշել է նա:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: