Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ»:Հուլիսի 18-ին Վիեննայում հանդես գալով իր ավստրիացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ Ուկրաինայի պատերազմը«ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով»։ «Ուզում եմ եւս մեկ անգամ հրապարակայնորեն եւ բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն եւ թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլեւ ԱՄՆ-ի եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում եւ թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, եւ դրանց պատշաճ լուծումներ են տրվում», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Tweet Դիտում՝ 7351