Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն առաջարկել է 2024 թվականին Հայաստանում անցկացնել «Իննոպրոմ» աշնանային արդյունաբերական ցուցահանդեսը։«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի համապատասխան նախարարությունների ղեկավարները սատարել են ԵԱՏՄ երկրներում «Իննոպրոմ» ցուցահանդեսի անցկացման նախաձեռնությունը։ Նոր միջոցառումը, որը ռոտացիոն կարգով տեղի կունենա ԵԱՏՄ պետություններից յուրաքանչյուրում, կարող է դառնալ ԵԱՏՄ արդյունաբերական նվաճումների կենտրոնական, ուղենիշային ստուգատեսը։ Դենիս Մանտուրովն առաջարկել է աշնանային «Իննոպրոմը» 2024 թվականին անցկացնել Հայաստանում»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 9713