ԵՄ-ում դեռ վիճում են երրորդ երկրների դեմ պատժամիջոցների շուրջ
09.06.2023 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.bostonglobe.com/

«Դա հատկապես արդիական է ԵՄ-ի փորձերի ֆոնին՝ թույլ չտալու Մոսկվային տեխնոլոգիաներ ձեռք բերել երրորդ երկրների՝ ԱՄԷ-ի, Հայաստանի, Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջոցով»,- գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի անանուն դիվանագետներին:
Եվրոպական հանձնաժողովը հատուկ մեխանիզմ է առաջարկել, որի թիրախը կդառնան այն երկրները, որոնք բավարար գործողություններ չեն ձեռնարկում Ռուսաստանին արտահանման սահմանափակումները շրջանցելուն խանգարելու համար:
«Եթե այդ երկրների վրա դիվանագիտական ճնշումն անարդյունավետ լինի, ԵՄ երկրներն իրավունք կունենան նպատակային սահմանափակումներ կիրառել հիմնական ապրանքների արտահանման վրա։ Կլինի երկու ցուցակ՝ մեկը այն ապրանքների համար, որոնց արտահանումն արգելվելու է, իսկ մյուսը՝ այն երկրների, որտեղ այդ ապրանքները չեն կարող ուղարկվել»,- գրում է Bloomberg-ը։
«Որոշ կառավարություններ մտավախություն ունեն, որ երրորդ երկրների վրա չափից ավելի ճնշումը կարող է վնասել ԵՄ-ի հարաբերություններին դրանց հետ եւ նույնիսկ ավելի մերձեցնել նրանց Ռուսաստանի հետ»,- ասել են գործակալության զրուցակիցները։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: