Մայիսյան տոներին ընդառաջ Wildberries-ը ներկայացրել է Հայաստանի բնակիչների կողմից ամենահապահանջված գնումները։Ինչպես ցույց են տալիս ընկերության վաճառքի տվյալները, ՀՀ շատ բնակիչներ գնել են այգու կանաչապատման, բացօթյա հանգստի համար նախատեսված ապրանքներ, ինչպես նաեւ՝ սպորտային սարքավորումներ:Այսպես, ապրիլի կեսերին հայերի հետաքրքրությունն ամենաարագ տեմպով աճել է այգեգործական պարագաների նկատմամբ. Սերմերի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 38 անգամ, պատրաստի սածիլներինը՝ 20 անգամ: Սոխուկավոր բույսերի պահանջարկն աճել է 8 անգամ, ոռոգման համակարգերի հետ կապված սարքավորումներինը՝ 21 անգամ։Տարբեր այգեգործական գործիքների պահանջարկը տարեցտարի աճում է. ամենաշատը ձեռք են բերվել ձեռքի սղոցներ, այգեգործական գործիքների հավաքածուներ (տարեկան աճը 5 անգամ) եւ էտիչներ (7,5 անգամ), իսկ բահերը դարձել են վաճառքի հիթ. դրանց վաճառքն աճել է տարեկան կտրվածքով գրեթե 90 անգամ: Ընտանիքի եւ ընկերների հետ բացօթյա հանգստի պատրաստվելու համար Հայաստանի բնակիչները գնել են պիկնիկի հավաքածուներ, դրանց վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 42 անգամ: Ամենապահանջված գնումների եռյակում են խորովածի մանղալը, ծխեցման եւ գրիլի համար նախատեսված աքսեսուարները։Նշվում է, որ հայաստանցիների շրջանում մեծ պահանջարկ ունի նաեւ ամառանոցների համար նախատեսված կահույքը. այսպես, 8 անգամ ավելի պատվիրվել են ցանցաճոճեր՝ գամակ։ Ամենապահանջված գնումներից են կախովի ցանցաճոճերը եւ այգիների ունիվերսալ աթոռները:Ճամփորդական պարագաների պահանջարկը աճել է 10 անգամ, ձկնորսական հավաքածուներինը՝ 6,5 անգամ, իսկ զբոսաշրջային սպասքինը՝ 6։ Tweet Դիտում՝ 4132