Չնայած պարենային անվտանգության ապահովման հարցում առաջընթացին, Հայաստանը շարունակում է կախման մնալ սննդամթերքի ներմուծումից:Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «Պարենային անվտանգությունը եւ Եվրասիական տարածաշրջանի ագրոարդյունաբերական ներուժի բացահայտումը» ուսումնասիրության մեջ։«Հայաստանում չօգտագործվող վարելահողերի մակերեսը 2018 թվականին գնահատվել է 0,2 մլն հա, ընդ որում մինչեւ 2029 թվականը նախատեսվում էր այն կրճատել մինչեւ 0,11 մլն հա։ 2016–2021թթ. ցանքատարածությունը նվազել է 0,13 մլն հա-ով կամ 37%-ով։ Նման կտրուկ անկումը մեծապես պայմանավորված էր քաղաքական հուզումներով եւ 2018 թվականին հանրապետության իշխանության փոփոխությամբ։«ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ» ամրագրված ցանքատարածությունների աճը մինչեւ 0,33 մլն հա 2029 թվականին նշանակում է վերադարձ 2014-2016թթ. մակարդակին եւ բավականին իրատեսական է: Նախկինում գրանցվել են ավելի մեծ ցուցանիշներ՝ 0,44 մլն հա 1990թ.-ին, սակայն տեսանելի ապագայում դրանց հասնելն անհնար է»,- նշվում է ուսումնասիրության մեջ։ Tweet Դիտում՝ 9390