Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով:Ինչպես հայտնել են հիմնադրամից, այս անգամ Արցախին տրամադրվել է 200 տոննա ալյուր: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամն Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր, 211,000 կգ կարտոֆիլի սերմ եւ 21,600 լիտր արեւածաղկի ձեթ: Tweet Դիտում՝ 3972