Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում անցկացվում է DigiTec էքսպոն։ Տեխնոլոգիական ընկերությունները 3 օր մեկ վայրում կներկայացնեն նոր հնարավորություններ ու լուծումներ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ բիզնեսներին։ Պլյուսում են բոլորը․ այս կարգախոսն արդեն շատերին է հայտնի։ Idplus լոյալության թվային հարթակն է գալիս իր լուծումներով՝ օգտատերերին առաջարկելով բոնուսներ, քեշբեքեր, նվեր-քարտեր, իսկ բիզնեսներին հնարավորություն տալով ունենալ մատչելի եւ հարմար լոյալության համակարգ։Idplus-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Արեւիկ Անանյանը նշել է, որ idplus լոյալության թվային հարթակի առավելությունները բիզնեսների համար ակնհայտ են:«Եթե Դուք արդեն երկար ժամանակ է մտածում եք այն մասին, որ ուզում եք շնորհակալություն հայտնել եւ խրախուսել Ձեր հաճախորդներին, ապա idplus-ն այն է, ինչ փնտրում եք։ Դուք առանց ներդրումների ձեռք եք բերում իսկապես հարմար գործիք, որով կարող եք Ձեր հաճախորդների համար մշակել եւ կառավարել ամենատարբեր ակցիաներ, բոնուսներ ձեզ մոտ գնումների դիմաց, ընդհուպ ընտրելով ակցիայի օրը, ժամը, ապրանքի տեսակը, բոնուսի չափերը ըստ ապրանքատեսակի եւ այլն։ Այդպիսով, Դուք կներգրավեք լրացուցիչ հաճախորդներ, կավելացնեք ձեր հաճախորդների լոյալությունը եւ գոհունակությունը, ինչպես նաեւ կառաջարկեք այլ հարմար ծառայություններ, օրինակ, թվային նվեր-քարտերի տեսքով»,- ասել է նա։Idplus-ը հարմար է նաեւ օգտատերերի համար․ թվային լոյալության հարթակն առաջարկում է՝ • Բոնուսներ կամ ակնթարթային քեշբեք շուրջ 1100 վաճառակետերում, որոնց թիվն արագ աճում է, Իդրամ QR-ով վճարելիս, • Թվային նվեր-քարտեր՝ առանց որեւէ խանութ այցելելու• Վաճառել կուտակված բոնուսները կամ գնել բոնուսներ այլ օգտատերերից առցանց աճուրդի միջոցով հենց idplus հավելվածի միջոցով• Վաճառակետում ընտրել վճարման կոմբո տարբերակը, այսինքն՝ վճարել միանգամից կուտակված բոնուսներից, Իդրամ հաշվից եւ նվեր քարտից։Idplus-ի բոլոր առավելություններին ծանոթացիր այստեղ։ Tweet Դիտում՝ 33971