Արցախբանկը ներկայացնում է «ՈՍԿԵՏԱՐԱՓ` Apple Pay-ի հետ» ակցիան
01.03.2023 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են բանկից, ակցիան հնարավորություն է ընձեռում բանկի Mastercard քարտապաններին միայն մարտի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ, կատարելով անհպում վճարումներ Apple Pay-ով, կուտակել միավորներ եւ շահել 10 ոսկու ստանդարտացված ձուլակտորից մեկը:
Հատուկ առաջարկի հիմնական պայմաններն են.
- Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է բանկի Mastercard քարտերով Apple Pay-ով կատարել նվազագույնը հանրագումարային 100,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ:
- Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր: Բանկի Մոբայլ հավելվածով պատվիրված Mastercard քարտերին կտրվի միանվագ նվեր` 5 բոնուսային միավոր:
- Քանակային ամենաշատ բոնուսային միավորներ հավաքած 10 քարտապանները կճանաչվեն հաղթող եւ կստանան 5 գրամանոց 999.9 հարգի 10 ոսկու ստանդարտացված ձուլակտորներից մեկը:
Ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի դեպ, բանկը հիանալի հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ քաղաքացիներին ակցիայի ընթացքում դառնալ բանկի քարտապան եւ մասնակցել ակցիային ձեռքբերելով.
- Mastercard Standard եւ Gold վճարային քարտեր` սպասարկման վճարի 50% զեղչված արժեքով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը հնարավոր է պատվիրել նաեւ առանց բանկ այցելելու` բանկի Մոբայլ հավելվածով:
- Mastercard Virtual քարտ բանկի մոբայլ հավելվածի միջոցով անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:
Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: