ՊԵԿ-ը 78 հարկ վճարողի մոտ հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ

13.02.2023 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #չգրանցված աշխատող
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվություն:

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով 78 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

Նշվում է, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին առաջադրվել է 27.5 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատողներ ունեցող հարկ վճարողների ցանկը ներկայացված է ՊԵԿ կայքում:
Դիտում՝ 2353

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW