ՊԵԿ-ը պատրաստ է իր դեմ կայացված դատական ակտերի պահանջները կատարել կամովին

24.01.2023 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #դատական ակտ
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Նշվում է, որ ՊԵԿ-ը պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները:

ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է դիմել ՊԵԿ եւ բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով տրամադրել համապատասխան բանկային հաշվեհամարը:
Դիտում՝ 2919

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW