Արցախում բանկերը միմյանց քարտերը սպասարկելու են առանց միջնորդավճարի

24.01.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #բանկեր #միջնորդավճար
Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ այսուհետ մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ տեխնիկապես անհնարինության դեպքում գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել է նշյալ կարգավորումը:

«Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել եւ պատրաստակամ են ապահովել ընթացակարգի իրականացումը»,- ասված է շտաբի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW