Արցախում դադարեցվել է գազամատակարարումը

17.01.2023 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #գազամատակարարում
Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։

«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Նախքան գազամատակարարման դադարեցումը Արցախի կառավարությունը հայտնել էր, որ հունվարի 17-ից Արցախի բնակչությունն օրական 2 ժամի փոխարեն 4 ժամով կհոսանքազրկվի։

Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ եւ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։
Դիտում՝ 19160

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW