$500 000-ի հրատապ մարդասիրական աջակցություն՝ Արցախին

28.12.2022 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» համահայկական հիմնադրամ #Արցախ
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա հետեւանքով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը քննարկելու նպատակով։

Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես $500 000 տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հիմնադրամից հայտնել են, որ 2021-2022թթ. ընթացքում Արցախում արդեն իրականացվել են ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին։
Դիտում՝ 4140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW