Վահան Քերոբյան. Լարսի անցակետում հերթերը գրեթե վերացել են

22.12.2022 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Վերին Լարս
Ներկայում Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթերը աննշան են, մեքենաները կարողանում են բավականին արագ անցնել անցակետը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշել է, որ Լարսի ծանրաբեռնվածությունը թուլացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած ջանքերը հաջողությամբ են պսակվել:

«Տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, լրացուցիչ անցակետեր են բացվել: Եթե նախկինում օրական 200 հայկական բեռնատար էր անցնում, ապա այսօր այդ լրացուցիչ անցակետերով անցնում է 350 բեռնատար: Լարսում հերթերը գրեթե վերացել են»,- ասել է Վահան Քերոբյանը:
Դիտում՝ 2163

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW