Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։Այսօր Բուքինգհեմյան պալատում կայացել է նրա հանդիպումը Չարլզ III թագավորի հետ, որի ժամանակ Սունակը նոր կառավարություն ձեւավորելու մանդատ է ստացել, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։42-ամյա Սունակն այս տարի Մեծ Բրիտանիայի երրորդ վարչապետն է Բորիս Ջոնսոնից եւ Լիզ Թրասից հետո, վերջինս այս պաշտոնում աշխատեց ընդամենը 45 օր։ Սունակը նաեւ Միացյալ Թագավորության կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է վերջին 200 տարվա ընթացքում եւ այս պաշտոնը զբաղեցրած էթնիկ փոքրամասնության առաջին ներկայացուցիչը:Պատմաբան եւ քաղաքական կենսագիր Էնթոնի Սելդոնը Reuters-ին ասել է, որ վարչապետի պաշտոնում Սունակին բաժին է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենադժվար տնտեսական եւ քաղաքական ժառանգությունը, եւ նրա գործողությունները կզսպվեն Լիզ Թրասի թույլ տված սխալներով:«Նա չունի գործելու ազատություն, նրան բաժին են հասել ամենապահպանողական եւ ամենազգուշավոր գործողությունները»,- ասել է Սելդոնը: Tweet Դիտում՝ 8350