ԿԲ հորդորը՝ չօգտվել չլիցենզավորված ֆինանսական կառույցների ծառայություններից
12.10.2022 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

ԿԲ-ն կոչ է անում նաեւ չօգտվել չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։
ԿԲ կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքի «Ֆինանսական համակարգ եւ վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:
ԿԲ պաշտոնական կայքի «Զգուշացումներ» բաժնում կարելի է ծանոթանալ նաեւ ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զեղծարարությունների վերաբերյալ հետեւյալ հղումով:
«Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են եւ տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին եւ ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: