Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երեւանյան մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Թիվ 47» մասնաճյուղի նոր հասցեն է՝ ք. Երեւան, Քրիստափորի փողոց, թիվ 2/11 եւ թիվ 2/12: Մասնաճյուղն իր աշխատանքը նոր հասցեում սկսել է 2022 թվականի սեպտեմբերի 19-ից:«Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այլեւ գործող մասնաճյուղերի տարածքների մեծացմանն ու բարեկարգմանը: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից մեկ քայլ հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը»,- ասված է հաղորդագրության մեջ:«Թիվ 47» մասնաճյուղի նոր տարածքն ունի ընդարձակ սպասարկման սրահ՝ հերթերի կառավարման համակարգով եւ վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար:Մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում են բանկային բոլոր ծառայությունները` - ավանդների ընդունում,- սպառողական եւ բիզնես վարկավորում,- դրամական փոխանցումներ,- Visa, MasterCard եւ ArCa քարտերի տրամադրում եւ սպասարկում,- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ պարտատոմսերում, եւ այլն: Tweet Դիտում՝ 12201