Կառավարությունը կօժանդակի ենթակառուցվածքի հետ խնդիր ունեցող ներդրողներին

24.08.2022 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ենթակառուցվածք #ներդրում
Կառավարության նիստում այսօր հաստատվել են «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը եւ պայմանները։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Հայաստանի տնտեսությունն առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, «բայց դա մեզ միայն ոգեշնչում է ավելի ակտիվ զբաղվել ներդրումների խթանմամբ եւ օժանդակությամբ»։

«Այս ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին՝ իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում։ Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում, տարբեր տեսակի ներդրումներ անում, գրեթե միշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ են ունենում՝ կլինի ջրատար, գազատար, ճանապարհ։ Այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենն օգնելով ենթակառուցվածքային օժանդակությամբ»,- ասել է նա։

Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե որեւէ ներդրող ներդրում է անում մինչեւ 500 մլն դրամի չափով, ապա կառավարությունն այդ գումարի 20%-ի չափով պատրաստ է օժանդակություն տրամադրել անհրաժեշտ ենթակառուցվածքի համար։

«Եթե որեւէ մեկը 1 մլրդ դրամանոց ինվեստիցիա է անում, ապա պատրաստ ենք տալ 500 մլն-ի 20%-ի եւ մյուս 500 մլն-ի 10%-ի չափով օժանդակություն։ Ցանկացած նմանատիպ գործարք գալու է կառավարություն եւ կառավարությունը պետք է ընդունի որոշում։

Կարծում եմ՝ այս ծրագիրը գործարարների համար շատ պահանջված է։ Այն կազմելիս մենք ոգեշնչվել ենք Համաշխարհային բանկի՝ տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքային զարգացման արդեն գործող ծրագրից, բայց այդ ծրագիրն ուղղված է միայն զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս ծրագրով ընդլայնում ենք ոլորտները եւ, ըստ էության, ընդգրկում ենք տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը»,- ասել է նա։
Դիտում՝ 1791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai