Թրյուդո. Եվրոպան ռուսական նավթից եւ գազից կախված կլինի մեկ-երկու տարի

23.08.2022 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թրյուդո #Եվրոպա #ռուսական նավթ #գազ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարծում է, որ Եվրոպան եւ Գերմանիան մեկ-երկու տարվա ընթացքում կշարունակեն կախված լինել ռուսական նավթից եւ գազից։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:

«Եվրոպան եւ Գերմանիան առաջիկա մեկ-երկու տարում կշարունակեն դեռ կախված մնալ ռուսական նավթի եւ գազի ներկրումից: Հատկապես գազից»,- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել է Թրյուդոն:

Նա նաեւ մեղադրել է Ռուսաստանին եվրոպական շուկան անհրաժեշտ քանակությամբ էներգառեսուրսներ մատակարարել «չցանկանալու» համար:
Դիտում՝ 5654

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW