ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին մասնակի անցնելու մասին պայմանավորվածությունները նպատակ չունեն փլուզել ամերիկյան արժույթը։«Դոլարը դադարել է լինել հուսալի արժույթ, եւ այդ մտավախություններն այժմ կիսում են շատ մեծ թվով երկրներ»,- ասել է Պեսկովը: Այսպես է նա մեկնաբանել փորձագետների այն ենթադրությունները, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ազգային արժույթներով հաշվարկների ավելացման մասին պայմանավորվածությունները, այդ թվում՝ գազի դիմաց, կարող են փլուզել դոլարը։«Ցավոք, դոլար թողարկող երկիրն իր գործողություններով սասանեց վստահությունն այս արժույթի նկատմամբ, եւ, հետեւաբար, միանգամայն բնական է, որ շատ երկրներ հնարավորություններ են փնտրում՝ նվազեցնելու դոլարի մասնաբաժինն իրենց առեւտրաշրջանառության մեջ եւ ավելացնելու ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը: Նույն գործընթացը տեղի է ունենում Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերություններում»,- ասել է Պեսկովը։ 08.08.2022 | 10:56 FT. Արեւմուտքը մտահոգված է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերի խորացմամբ Նա հիշեցրել է, որ կարեւոր պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող գազի մի մասը վճարել ռուբլով։ «Սա շատ կարեւոր քայլ է, եւ մենք հույս ունենք, որ ազգային արժույթների օգտագործման մասնաբաժինը կշարունակի աճել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։ Tweet Դիտում՝ 8198