“ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ը հավակնում է ՀՀ կապի ազգային օպերատորի կոչմանը

21.10.2008 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ը եւ “Կորնետ-ԱՄ”-ը այսօր ազդարարել են Հայաստանում WiMAX տեխնոլոգիայի հիման վրա կապի## ազգային ցանցի գործարկման եւ հայաստանյան շուկա “ԿՈՄՍՏԱՐ” ապրանքանիշի մուտքի մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԿՈՄՍՏԱՐ”-ի նախագահ Սերգեյ Պրիդանցեւն այսօր Երեւանում ասել է, որ ստեղծված ցանցը եզակի է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ նմանատիպ առաջին հեռահաղորդակցային ցանցերից է ողջ աշխարհում: Նա վստահություն է հայտնել, որ այս նախագծի գործարկումը “ԿՈՄՍՏԱՐ-ՕՍՏ”-ին կդարձնի Հայաստանի կապի ազգային օպերատոր:

“Կորնետ-ԱՄ” ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը հիշեցրել է, որ 2008 թվականի ամռանը “Կորնետ-ԱՄ”-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 60 հազար համար տարողունակություն ստանալու հայտ էր ներկայացրել, եւ 2009 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը պատրաստ կլինի Հայաստանում մատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ` հեռախոսահամարի տրամադրմամբ:

“Կորնետ-ԱՄ”-ի գլխավոր տնօրենը նշել է, որ 2007-2008 թթ. ժամանակահատվածում ներդրումների ծավալը կազմել է $4.6 մլն, իսկ 2009 թվականին ներդրումների ծավալը կորոշվի` կախված 2008թ.-ին ցանցի շահագործման արդյունքներից եւ շուկայի զարգացման դինամիկայից:

WiMAX ցանցը Հայաստանի տարածքում ծածկում է Երեւանն ու 18 քաղաքներ մարզերում:

“Կորնետ-ԱՄ”-ը “ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ի դուստր ընկերությունն է:

Դիտում՝ 5963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW