Tesla-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կրկնապատկվել է
21.07.2022 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ naked-science.ru

Finmarket-ի փոխանցմամբ՝ Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 1,4 անգամ՝ հասնելով $16,9 միլիարդի՝ նախորդ տարվա $12 միլիարդի դիմաց: Փորձագետներն ընկերության համար կանխատեսում էին $16,5 միլիարդի հասույթ:
Ցուցանիշները վստահ աճ են արձանագրել՝ չնայած մատակարարման շղթաներում պահպանվող խնդիրներին եւ Շանհայում արտադրության կրճատմանը կարանտինային սահմանափակումների պատճառով:
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն ասել է, որ եռամսյակը դժվար էր, սակայն «մենք հնարավորություն ունենք այս տարվա երկրորդ կիսամյակը դարձնել ռեկորդային»` չնայած տարբեր ֆորսմաժորային եւ այլ խնդիրների, որոնք դուրս են ընկերության վերահսկողությունից: «Մատակարարումների շղթաներում դժոխքը շարունակվում է արդեն մի քանի տարի»,- հավելել է նա։
Այս ամսվա սկզբին Tesla-ն հայտնել էր, որ երկրորդ եռամսյակում արտադրել է ավելի քան 258 հազար ավտոմեքենա, ընդ որում՝ հունիսին արտադրությունը հասել էր ռեկորդային առավելագույնին:
«Մեզ անհանգստացնում էր ընկերության իրացվելիության ընդհանուր ծավալը՝ կապված Չինաստանում խնդիրների հետ»,- ասել է Մասկը՝ նշելով, որ Tesla-ն պատրաստ է ապագայում ավելացնել ներդրումները բիթքոինում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: