ՀԿԵ-ն կրկնապատկել է դեպի Վրաստան ուղեւորափոխադրումների թիվը
19.07.2022 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԿԵ

Ինչպես նշել են ընկերությունում, այդ թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։ 2021 թվականի ամառային փոխադրումների առաջին ամսվա ընթացքում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել էր 3218 ուղեւոր։
Ընդհանուր առմամբ, փոխադրված ուղեւորներից 3832-ը օգտվել են Բաթումիի միջազգային գնացքի ծառայությունից, 3175-ը՝ Թբիլիսիի:
Հայաստանի քաղաքացիների եւ զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք՝ Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեւորափոխադրումը իրականացվում է շաբաթական հինգ օր, իսկ Երեւան-Բաթումի-Երեւան ուղեւորափոխադրումը գործում է շաբաթական երկու օր:
«Ուղեւորների նախասիրությունների եւ ցանկությունների բացահայտման աշխատանքները ՀԿԵ-ն մշտապես իրականացնում է: Հարցումներ են անցկացվում ուղեւորների շրջանում, կապի տարբեր ուղիներով ընկերության կառավարման աշխատակազմում քաղաքացիներից ստացվում են դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց արդյունքով մշտապես բարձրանում է մատուցվող ծառայությունների որակը:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: