Goldman Sachs. Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կհայտնվի տեխնիկական ռեցեսիայի շեմին

02.07.2022 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #Մեծ Բրիտանիա #ռեցեսիա
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի շեմին` բարձր գնաճի եւ Անգլիայի բանկի տոկոսադրույքների բարձրացման ֆոնին սպառողական ծախսերի կրճատման պատճառով, կարծում են Goldman Sachs-ի վերլուծաբանները:

2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 0,7%-ով, իսկ երրորդ եռամսյակում կաճի 0,1%-ով, կանխատեսում են բանկի տնտեսագետները։

«Այսպիսով, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կհայտնվի տեխնիկական ռեցեսիայի շեմին, ուստի առաջիկա ամիսներին պետք է ուշադիր հետեւել գործարար ակտիվության վերաբերյալ տվյալներին»,- ասված է Goldman Sachs-ի վերլուծական գրության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Մասնավորապես, բանկի վերլուծաբանները նշել են, որ, ըստ GfK ընկերության, Մեծ Բրիտանիայում սպառողական վստահության ինդեքսը հունիսին ընկել է մինչեւ մինուս 41 կետ, ինչը նոր հակառեկորդ է հաշվարկների ողջ պատմության մեջ։

«Փաստացի, GfK-ի զեկույցը ցույց է տալիս, որ սպառողների տրամադրություններն այժմ ավելի մռայլ են, քան կորոնավիրուսային համավարակի սկզբում, Brexit-ի հանրաքվեից հետո եւ, նույնիսկ, քան 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ»,- նշում են Goldman Sachs-ի փորձագետները:

Նրանց կարծիքով՝ առաջիկա 12 ամիսներին Մեծ Բրիտանիայում ռեցեսիայի հավանականությունը գնահատվում է 45%: Եվրոգոտում ռեցեսիայի հավանականությունը 40% է, ԱՄՆ-ում՝ 30%։
Դիտում՝ 11053

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW