Հուլիսի 1-ից Ռուսաստանի բանկը (ԿԲ) ֆիզիկական անձանց համար բարձրացնում է արտասահման ուղարկվող փոխանցումների սահմանաչափը՝ ամսական $150 հազարից մինչեւ $1 միլիոն։«Հուլիսի 1-ից ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրավունք ունեն մեկ օրացուցային ամսվա ընթացքում ռուսաստանյան բանկում իրենց հաշվից փոխանցել ոչ ավել, քան $1 միլիոն կամ այլ արտարժույթով համարժեք գումար արտասահմանում գտնվող իրենց հաշվին կամ մեկ այլ անձին»,- ասված է հաղորդագրության մեջ:Նույն սահմանաչափն է գործում նաեւ բարեկամական պետություններից ռեզիդենտ ֆիզիկական անձանց փոխանցումների համար։Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցումների սահմանաչափերը բարձրացվել են` արժութային ներքին շուկայում կայուն իրավիճակից ելնելով։ 29.06.2022 | 17:06 ՌԴ ԿԲ-ն պատրաստ է զգալիորեն ավելացնել արտասահման ուղարկվող միջոցների սահմանաչափը Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր պատրաստակամության մասին զգալիորեն ավելացնել Ռուսաստանի քաղաքացիների համար դեպի արտասահման միջոցների փոխանցումների սահմանաչափը։ «Մենք անգամ մտածում էինք այդ սահմանաչափը չեղարկելու մասին, սակայն դրա համար անհրաժեշտ է փոխել օրենսդրությունը»,- ասել էր Նաբիուլինան։ Tweet Դիտում՝ 8174