ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը կատարել է իր երկրորդ ներդրումը վերականգնվող էներգիայի ոլորտում: Հիմնադրամը նախատեսում է կառուցել եւ շահագործման հանձնել 2 ՄՎտ հզորությամբ արեւային կայան Գեղարքունիքի մարզում:Մաքուր էներգիայի տարեկան արտադրությունը համարժեք կլինի մոտ 1,000 տնային տնտեսության էլեկտրաէներգիայի սպառմանը եւ կնպաստի մոտ 1,500 տոննա ածխաթթու գազի արտանետումների կանխմանը:Հիմնադրամի վերականգնվող էներգիայի ռազմավարությունը նպաստում է տեղական աշխատատեղերի ստեղծմանը եւ Հայաստանի էներգետիկ անկախությանը:Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից եւ աջակցվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական միության կողմից, ներդրում է կատարել «Դաս Էնտերիա Զոլարքրաֆտվերք» ՓԲԸ-ում` կառուցելու եւ շահագործման հանձնելու 2 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային արեւային էլեկտրակայան Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում։ Ակնկալվում է, որ էլեկտրակայանը շահագործման կհանձնվի մինչեւ 2022 թվականի վերջը: Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը կազմելու է մոտ 4 ԳՎտժ, որը համարժեք է մոտ 1,000 տնային տնտեսության տարեկան սպառմանը։ Էլեկտրակայանի շահագործման արդյունքում ածխաթթու գազի արտանետումների տարեկան խնայողությունը կկազմի մոտ 1,500 տոննա՝ համարժեք է մոտավորապես 57,000 ծառ տնկելուն կամ 500 մեքենա ճանապարհներից դուրս բերելուն: Շինարարության ընթացքում տեղի համայնքի համար կստեղծվեն տասնյակ աշխատատեղեր։ Tweet Դիտում՝ 2236