ԱԶԲ-ը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող նախագծերին
03.06.2022 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վարչապետի խոսքով՝ ԱԶԲ-ն Հայաստանում իրականացվող մի շարք կարեւոր ծրագրերում ունի առանցքային ներգրավվածություն եւ ինքը տեսնում է հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ շարունակելու լավ հնարավորություններ:
Կառավարության մամուլի ծառայություն փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունն ու ԱԶԲ-ի ու Հայաստանի մասնավոր հատվածի միջեւ ձեւավորված ակտիվ համագործակցությունը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարության նպատակն է՝ հնարավորինս արագ եւ արդյունավետ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը եւ նշել, որ ընթացիկ իրավիճակում վերջինիս կարեւորությունն ավելի է մեծանում:
Շիխին Չենն էլ ասել է, որ իրենք պատրաստ են նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող նախագծերին եւ ընդլայնել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ, վերջինս ընդգծել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին հետագայում եւս օժանդակություն ցուցաբերելու ԱԶԲ-ի պատրաստակամությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: