Լյուքսեմբուրգը €2,5 միլիարդի ռուսաստանյան ակտիվներ է սառեցրել

30.03.2022 | 08:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լյուքսեմբուրգ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Լյուքսեմբուրգի իշխանությունները պատժամիջոցների շրջանակում սառեցրել են Ռուսաստանի €2,5 միլիարդի ակտիվները, հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

«Ֆինանսների նախարար Յուրիկո Բակեսը խորհրդարանին տեղեկացրել է Լյուքսեմբուրգում Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների կիրառման գործընթացի մասին։ Ներկայումս Լյուքսեմբուրգի օպերատորները սառեցրել են €2,5 միլիարդի ակտիվներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2019 թվականին Լյուքսեմբուրգը երկրորդ տեղն էր զբաղեցրել ռուսաստանյան  բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշում, որը կազմվել էր UFG Wealth Management-ի եւ Confideri family Office-ի կողմից։

Վերջին հինգ տարվա ընթացքում զգալիորեն աճել է Լյուքսեմբուրգի նկատմամբ հետաքրքրությունը ունեվոր ռուսաստանցիների կողմից, այն ժամանակ ընդգծել էին վարկանիշի հեղինակները։ Նշվում էր, որ Լյուքսեմբուրգը հարմար իրավասություն է կոլեկտիվ ներդրումների կառավարման համար։

Լյուքսեմբուրգի առավելությունների շարքում բերվում էին ճկուն հարկային քաղաքականությունը, բարենպաստ ներդրումային միջավայրը, արտարժութային վերահսկողության բացակայությունը, ֆինանսական կառույցների բարձր կենտրոնացվածությունը եւ ընկերությունների գրանցման պարզեցված ընթացակարգը:
Դիտում՝ 2528

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW