Վրաստանի Ազգային բանկը լարիի փոխարժեքը պահելու համար վաճառել է մոտ $40 մլն

09.03.2022 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Ազգային բանկ #լարի
Վրաստանի Ազգային բանկը այսօր աճուրդում վաճառել է մոտ $40 միլիոն՝ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքը պահելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը։

«2022 թվականի մարտի 9-ին Վրաստանի Ազգային բանկի կողմից կազմակերպված աճուրդին ներկայացվել է $50 միլիոն, աճուրդում վաճառվել է $39 570 000, միջին կշռված փոխարժեքը կազմել է 3,3947»,- ասված հաղորդագրության մեջ։

Վրացական ազգային արժույթը հունվար-փետրվարի սկզբին տատանվում էր 1 դոլարի դիմաց 3 լարիի սահմաններում, սակայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից եւ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանումից հետո այն սկսեց արժեզրկվել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 3,39 լարի։
Դիտում՝ 5625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW