Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր կորցրել են ավելի քան $38 միլիարդ՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի, որը հետեւում է փոփոխություններին իրական ժամանակում։Մեկ օրվա ընթացքում ամենաշատը կորցրել է «Լուկոյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը՝ $6,2 միլիարդ, նրա կարողությունը նվազել է մինչեւ $13 միլիարդ: Տարեսկզբից նա կորցրել է $9,75 միլիարդ, հաղորդում է RBC-ն:«Սեվերստալ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովի կորուստն օրվա ընթացքում կազմել է $4,2 միլիարդ, ($5,86 միլիարդ` տարեսկզբից)։Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը մեկ օրում կորցրել է $3,8 միլիարդ ( $5,56 միլիարդ՝ տարեսկզբից):Գենադի Տիմչենկոն, ով մասնաբաժիններ ունի «Նովատեկ», «Սիբուր», «Ստրոյտրանսգազ», եւ «Տրանսօյլ» ընկերություններում, կորցրել է $3,7 միլիարդ ($10,3 միլիարդ՝ տարեսկզբից): «Նորնիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինը մեկ օրում կորցրել է գրեթե $3 միլիարդ, ($4,77 միլիարդ՝ տարեսկզբից)։ 23.02.2022 | 18:06 Ուկրաինական դեպքերի ֆոնին ՌԴ 23 խոշոր գործարարներն աղքատացել են $32 մլրդ-ով Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ռուսաստանյան շուկան ռեկորդային փլուզման ենթարկվեց: Փոխարժեքի թուլացմանը զուգընթաց փլուզվեցին ռուսաստանյան ֆոնդային ինդեքսները եւ ՌԴ ընկերությունների արժեթղթերի գնանշումները։ Tweet Դիտում՝ 17189