ՀայՓոստ ընկերությունն արդիականացման, թվային լուծումներով ծառայությունների գործարկման ճանապարհին դիմել եւ ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ:ISO 27001 սերտիֆիկատով միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը: Այն մշակվել եւ ներդրվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, շահագործման, մոնիթորինգի, վերանայման, պահպանման եւ կատարելագործման մոդել տրամադրելու նպատակով: ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է ավելի ապահով դարձնել տեղեկատվական ակտիվները, ինչպես նաեւ ապահովել կազմակերպության տեղեկատվությունը եւ տվյալները կառավարելու համար ստանդարտների շրջանակ: Tweet Դիտում՝ 1033