Դեկտեմբերի 31-ին ՊԵԿ-ում սահմանվել է հերթապահություն

27.12.2021 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հերաթապահություն #մաքսային ձեւակերպումներ
Ամանորի կապակցությամբ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչեւ 15.00-ը սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, իրավաբանական վարչություններում եւ քարտուղարությունում։

Տոնական եւ նախատոնական օրերին ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
Դիտում՝ 1902

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW