Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Meta Platforms ընկերությունը նախաձեռնել է Meta Financial Group տարածաշրջանային բանկի ակտիվները $60 միլիոնով գնելու գործարքը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։Meta Financial-ը պարզաբանել է, որ Դելավերում գտնվող Beige Key ընկերությունը համաձայնվել է ձեռք բերել ֆինանսական խմբի անվանումների իրավունքները $60 միլիոնով՝ դրանք ամբողջ աշխարհով օգտագործելու համար:Meta Platforms-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ Beige Key-ը կապված է սոցիալական ցանցերի ընկերության հետ եւ ակտիվները ձեռք է բերել դրա օգտին: Բանկի ներկայացուցիչը հաստատել է Meta Platforms-ի մասնակցությունը գործարքում:Meta Platforms-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը բանակցություններ է վարել Meta Financial-ի հետ՝ նախքան Facebook-ը Meta-ի անվանափոխության մասին հայտարարելը: Meta Financial-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2021 թվականի սկզբին բանկը սկսել է վերանայել իր ապրանքանիշի ռազմավարությունը։ Բանկի ներկայացուցիչը հրաժարվել է պաշտոնական հայտարարության բովանդակությունից դուրս մեկնաբանություն տալ բանակցությունների վերաբերյալ:Meta Financial-ը՝ իր դուստր MetaBank-ի միջոցով ծառայություններ է մատուցում սպառողական վարկերի եւ ավանդների, վարկային քարտերի ու առեւտրային վարկավորման համար: Ֆինանսական խումբը համագործակցում է տարբեր հաստատությունների, այդ թվում՝ պետական գերատեսչությունների եւ ֆինտեխ ընկերությունների հետ՝ բանկային ծառայությունների տրամադրման եւ դրանց նկատմամբ հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Tweet Դիտում՝ 3068