Azerpocht-ը պատրաստվում է ֆինանսական ծառայություններ մատուցել

06.08.2008 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Աշնանը Համաշխարհային բանկի /ՀԲ/ հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում Azerpocht պետական ձեռնարկությունում կսկսվեն ֆինանսական ծառայությունների ներդրման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», Azerpocht-ը փոստային-ֆինանսական ավտոմատացված գործառնական համակարգի ձեռքբերման մրցույթ է հայտարարել, որում հաղթող է ճանաչվել HP-ի, Colvir-ի եւ Sinam-ի կոնսորցիումը:

Մինչեւ նոյեմբերի վերջ Azerpocht-ում կներդրվի դրամական փոխանցումների համակարգ:

Նախագծի արժեքը կազմում է $17,5 մլն, որից $12,25 մլն-ը տրամադրելու է ՀԲ-ը` որպես վարկ, մնացած մասը` Ադրբեջանի կառավարությունը:

Դիտում՝ 6074
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW